Logo02
Tahta

In 2010 the K.Tahta Armenian Community Sunday School has been awarded two prizes by Fatherland.

The first prize has been awarded jointly by Ministry of Diaspora of Republic of Armenia and the World Armenian Congress, K.Tahta Armenian Community Sunday School has been nominated as winner in the category “The best Armenian Educational Establishment in Diaspora”.

The second prize has been awarded by the Education Ministry of Republic of Armenia to Anais Der Hakopian for her painting that has participated in the competition “In the world of Fairy Tales”.

Համահայկական մրցոյթ
«Հայապահպանութեան գործում ունեցած նշանակալից աւանդի համար»
«Լաւագոյն հայկական կրթօջախ» անուանակարգ

Diplom04  2010 թուականին Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը և Համաշխարհային հայկական կոնգրեսը յայտարարեց համահայկական մրցոյթ` «Հայապահպանութեան գործում ունեցած նշանակալից աւանդի համար»:
Մրցոյթի նպատակն էր խրախուսել Սփիւռքում հայ ազգային ինքնութեան պահպանման ու զարգացման հարցում կազմակերպութիւնների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, հաւուր պատշաճի գնահատել և արժևորել այս ուղղութեամբ հայկական համայնքների գործունեութիւնը:
2010թ. մրցանակաբաշխութեան շրջանակներում սահմանուած «Լաւագույն հայկական կրթօջախ» մրցոյթին կարող էին մասնակցել Սփիւռքում գործող հայկական կրթօջախները` ամենօրեայ, մեկօրեայ /կիրակնօրեայ/ դպրոց, վարժարան, որոնք բաւարարում են հետևեալ չափանիշներին`

   Գրանցւած է՝ որպէս դպրոց /վարժարան/ կամ գործում է՝ որպէս մասնագիտացւած կրթական հաստատութիւն՝ տեղի հայկական կազմակերպութեանը կամ եկեղեցական կառոյցին կից:
   Գործում է առնուազն հինգ տարի:
   Կրթօջախում դասաւանդուում են առնուազն հետևեալ հայագիտական առարկաները` հայոց լեզու (արևմտահայերէն և/կամ արևելահայերէն), հայոց պատմութիւն, և/կամ հայ եկեղեցու և մշակոյթի պատմութիւն:

Լաւագոյն հայկական կրթօջախ անուանակարգի մրցոյթին յայտ էր ներկայացրել 62 կրթական հաստատութիւն, որոնցից 31-ը մեկօրեայ, 31-ն ամենօրեայ դպրոցներ, վարժարաններ, ճեմարաներ:

Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ Լոնդոնի Գէորգ Թահթաեան կիրակնօրեայ ազգային վարժարանը մասնակցեց այդ մրցանակաբաշխութեանը եւ «Լաւագոյն հայկական կրթօջախ» անուանակարգում ճանաչուեց որպէս մրցանակակիր:

Շնորհաւորում ենք վարժարանի աշակերտութեանը, ուսուցչական կազմին, ծնողական յանձնախմբին, ծնողներին, հոգաբարձուներին, խնամակալներին և տնօրէնին այս բարձր և միաժամանակ պարտաւորեցնող պարգևի համար:

Մանկական Նկարների Համահայկական Մրցոյթ 2010

VkayakanՀայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը 2010 թուականին կազմակերպել էր «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցոյթ-փառատօն:
Միջոցառման նպատակն էր՝ նպաստել մանկական ստեղծագործական գործունէութեանը սփիւռքում եւ առաւել շնորհալի մանուկների յայտնաբերմանը, խրախուսել հայկական մանկական գրականութեան իմացութիւնը եւ հետաքրքրութիւնը գեղանկարչութեան հանդէպ:
Մրցոյթ-փառատօնին կարող էին մասնակցել նկարչութեան հանդէպ սէր եւ կարողութիւն դրսեւորող 6 -12 տարեկան մանուկներ եւ պատանիներ՝ անկախ իրենց հայերէն կամ օտար լեզուով ուսուցման հանգամանքից:
Մրցոյթ-փառատօնը նուիրուած էր հայկական հեքիաթներին: Մասնակիցների նկարներում պէտք է ներկայացուէին հայկական հեքիաթների նիւթ, կերպարներ եւ այլն: Գնահատուելու էր ոչ միայն գեղանկարչական կատարումը, այլեւ նկարի պատկերայնութիւնը եւ հեքիաթային նիւթի ընկալման իւրօրինակութիւնը:
Մասնակիցները պէտք է ներկայացնէին իրենց նկարները Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան ելեկտրոնային հասցէով մինչեւ յուլիսի 1ը: Մրցոյթ-փառատօնի առաջին փուլում յաղթողների աշխատանքները պէտք է ներկայացուէին Գեղագիտութեան ազգային կենտրոնի ցուցահանդէսում, որը տեւելու էր օգոստոսի 20ից մինչեւ սեպտեմբերի 21ը: Մասնագիտական յանձնաժողովի եզրակացութեան, ինչպէս նաեւ ցուցահանդէսի հանդիսատեսի քուէարկութեան արդիւնքներով սեպտեմբերի 21ին պէտք է յայտարարուէին երկրորդ փուլի յաղթողները: Երկրորդ փուլի յաղթողների համար սահմանուել էր հիմնական եւ խրախուսական մրցանակներ: Մրցոյթ-փառատօնի առաջին փուլում ներկայացուել էին շուրջ1000 նկար 23 երկրներից, որից միայն 150 նկար էր ներկայացուել երկրորդ փուլ:

 Մեր վարժարանից 25 աշակերտներ իրենց աշխատանքներով մասնակցեցին այդ Մրցոյթ-փառատօնին և ուրախութեամբ տեղեկացանք, որ մեր դպրոցի սան Անայիս Տէր Յակոբեանի աշխատանքը արժանացել է մրցանակի: Աշակերտներին ուղղութիւն էր տւել և հետևել էր նրանց աշխատանքներին՝ վարժարանի ուսուցչուհի տիկ Արաքս Նազարեանը:

Շնորհաւորում ենք Անայիս Տէր Յակոբեանին իր ստացած մրցանակի առթիւ:
 
Travelers

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Նկարում` Անայիս Տէր Յակոբեանի աշխատանքը: Նա պատկերել է
   Յովհ Թումանեանի «Ճամփորդները» հեքիաթի հերոսներին:

Մանկական Նկարների Համահայկական Մրցոյթ 2015

Մեկ դար և ավելի
 
Award2016     Award2016